Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի կայքէջը հաքերական հարձակման է ենթարկվել։

Հատկանշական է, որ հաքերների հարձակումը տեղի է ունեցել մի քանի շաբաթ անց այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել կիբերանվտանգության համար հատկացվող 1 մլրդ դոլարի մասին։

Ռազմածովային ուժերի պաշտոնական ինտերնետ-ռեսուրսում նշված է. «Ցավոք, Թագավորական ռազմածովային ուժերի վեբ-կայքում այժմ տեխնիկական լուրջ աշխատանքներ են ընթանում։ Խնդրում ենք այցելել ավելի ուշ»,- հայտնում է «ՌԻԱ Նովոստին։