Լեհաստանի հյուսիս-արեւելքում իրար են բախվել ապրանքատար գնացքներ, ինչի արդյունքում երկաթուղային  ցիստեռններ են պայթել եւ հրդեհ է բռնկվել։

Սխալմամբ կամ երկաթգծերի տեխնիկական անսարքության պատճառով երկու գնացքները հայտնվել են միեւնույն գծի վրա. գնացքներից մեկը մխրճվել է մյուսի մեջ, որը դիզելային վառելիքի ցիստեռններ էր տեղափոխում։

Դեպքի վայր է ժամանել 30 հրշեջ հաշվարկ. հրդեհն այս պահի դրությամբ մարված է։