WhatsApp մեսենջերի օգտատերերն այսուհետ կարող են օգտվել «ստատուս» թարմացված գործառույթից, որը ներառում է լուսանկարների ու տեսանյութի փոխանակության հնարավորություն։ Նորամուծության մասին հայտնում է WhatsApp բլոգը։
Լուսանկարները ու տեսահոլովակները կարող են հրապարակվել որպես «ստատուս» ու ինքնաոչնչանալ 24 ժամվա ընթացքում։ Մինչ այդ WhatsApp–ի ստատուսները կարող էին միայն տեքստային լինել։




























