Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն ու Թեհրանի առեւտրատնտեսական պալատի ղեկավար Մասուդ Հանսարին քննարկել Հայաստանի վարչապետի՝ Թեհրան կատարելիք այցը:

Իրանցի պաշտոնյայի խոսքով՝ պատրաստվում են գործարարների պատվիրակության այցին, որն ուղեկցելու է մարտի կեսերին Իրան մեկնող Հայաստանի վարչապետին: «Երբ վարչապետի այցը վերջնականապես նախապատրաստվի, Թեհրանի առեւտրի պալատը կսկսի կազմակերպել իրանցի եւ հայ գործարարների միջեւ երկկողմ հանդիպումները»,- նշել է նա:

Mehr-ի փոխանցմամբ՝ նա նաեւ նշել է, որ իրենց հաջող գործակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հետ, եւ հայ գործընկերներն այդ ոլորտի իրանական ընկերությունների հետ կապեր հաստատելու հնարավորություն կունենան:

Հայաստանի դեսպանն էլ նշել է, որ վարչապետի այցը երկու երկրների նախագահների միջեւ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում է: Այն կարող է կայանալ նաեւ մինչեւ Իրանում ամանորի տոները սկսելը, որոնք մեկնարկում են մարտի 21-ին: