Աբովյան 21 հասցեում գտնվող Beeline-ի երեւանյան գրասենյակում մեկնարկել է ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների վաճառքը: Ակնոցը հնարավորություն է ընձեռում ամարթֆոնի օգնությամբ դիտել 360° ֆիլմեր եւ տեսահոլովակներ, խաղալ VR խաղեր՝ օգտագործելով վիրտուալ իրականության տեխնոլոգիաները, ինչպես նաեւ օգտվել նորագույն եւ ինտերակտիվ VR հավելվածներից:
«Այսօր վիրտուալ իրականությունը հանդիսանում է խաղային եւ մուլտիմեդիայի հարթակների զարգացման ամենահեռանկարային ուղղություններից մեկը: Վիրտուալ իրականության ակնոցները գնալով ավելի մեծ ժողովրդականություն են վայելում ամբողջ աշխարհում եւ Beeline-ը որպես նոր տեխնոլոգիաներ ներդնող նորարար ընկերություն պատրաստ է առաջարկել այս նորույթը հայ սպառողին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ARLOOPA VR վիրտուալ իրականության ակնոցների արժեքը կազմում է 19500 դրամ: Սարքավորման մեջ ներառված է Bluetooth հեռակառավարման վահանակը: Ակնոցները շահագործելու համար անհրաժեշտ է Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոն, որտեղ տեղադրված է Gyroscope:
Նշենք, որ ARLOOPA VR ակնոցները բացի Աբովյան 21 հասցեում գտնվող Beeline-ի վաճառքի եւ սպասարկման գրասենյակից, կարելի է պատվիրել նաեւ My Beeline Armenia մոբայլ հավելվածի E-shop բաժնից: Առաջին հիսուն գնորդները կստանան նվեր՝ վճարովի VR խաղի գաղտնաբառ:




























