Samsung ընկերությունը ծրագրում է վերսկսել «պայթող» Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքը, գրում է Independent–ը։

Սմարթֆոնը մոդիֆիկացրել են, մարտկոցի տարողունակությունը ժամում 3500 միլիամպերից նվազեցվել է  մինչեւ 3200 կամ 3000 միլիամպեր։ Վաճառքը կարող է վերսկսվել հունիսին, հիմնականում զարգացող շուկաներում։ Այսպիսով ընկերության ղեկավարությունը մտադիր է նվազագույնի հասցնել կորուստները ու խուսափել հնարավոր տուգանքներից Հարավային Կորեայում, շրջակա միջավայրին հասցված վնասի համար։

Հիշեցնենք, որ սկանդալը բորբոքվել էր այն ժամանակ, երբ 2016-ի օգոստոսին Galaxy Note 7–ը  հայտնվել էր վաճառքում Հարավային Կորեայում։ Ընդամենը մեկ ամիս անց հայտարարվեց, որ համաշխարհային շուկայից հետ է կանչվում 2․5 մլն դիվայս։ Պատճառը լիցքավորման ժամանակ ինքնաբռնկման դեպքերի մասին բազմաթիվ հաղորդագրություններն էին։

Հոկտեմբերին Samsung Electronics–ը հայտարարել էր, որ ժամաանակավորապես դադարեցնում է Galaxy Note 7–ի արտադրությունը։ Ընդհանուր առմամբ այս պատմության պատճառով ընկերությունը 5 մլրդ դոլարի կորուստ է ունեցել