Ուկրաինացի իրավապաշտպան Օլեգ Կուրչինը գլխավոր դատախազություն հայտարարություն է տվել ընդդեմ Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ  Միխայիլ Սահակաշվիլիի՝ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ ոտնձգություն կատարելու համար: Այս մասին հայտնում է «Սեգոդնյա.ua» պարբերականը: 

Նա կարծում է, որ Սահակաշվիլին իր հրապարակային ելույթում վիրավորական արտահայտություններ է կատարել Օդեսայի մարզի մասին, որը ղեկավարել է 1,5 տարի: «Իհարկե, նրանք բոլորը խանգարել են, ես գիտեի, որը բոլորը խանգարելու են…Քանի որ դա անջատողական շրջան է, այնտեղ անջատողականներն են իշխանության»,- հայտարարել է Սահակաշվիլին:

«Ազգային թշնամանքի տարածում, այսինքն՝ Միխայիլ Սահակաշվիլիի գործողությունները կարող են հանգեցնել Օդեսայի, Կիեւի, Դոնեցկի, Լուգանսկի բնակիչների մեկը մյուսի դեմ տրամադրելուն»,- նշել է իրավապաշտպանը: