ԱՄՆ պետքարտուղար Ֆիլիպ Քրոուլին անդրադարձել է նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած ընտրություններին եւ նշել, որ խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանում կայացել են խաղաղ, ընդդիմադիր բոլոր կուսակցությունների եւ դիտորդների մասնակցությամբ, այդուհանդերձ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափորոշիչներին: «Մենք պաշտպանում ենք Եվրոպային անվտանգության եւ համագործակցության խորհրդի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իարվունքների գրասենյակի դիտորդական առաքելության նախնակական գնահատականը առ այն, որ այս ընտրություններն, ընդհանուր առմամբ, բավարար չէին երկրի ժողովրդավարական զարգացման գործում էական առաջընթաց արձանագրելու համար»,- ասել է Քրոուլին:
Պետքարտուղարության խոսնակը կոչ է արել Ադրբեջանի կառավարությանն «այժմ կենտրոնանալ բողոքները արդար, թափանցիկ եւ օպերատիվ կերպով վճռելու, պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնյաններին, որոնք կասկածվում են ընտրություններին միջամտելու մեջ»:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հարգել խոսքի, հավաքների ազատության իրավունքը»,- ասել է նա:





























