Եվրախորհրդարանի պատգամավորների հանդեպ հետախուզում սկսելու իր որոշումով Ադրբեջանը հերթական անգամ ապացոցում է, որ անհեթեթ ու անտրամաբանական գործողությունների հանդեպ իր ձգտումն անսահման է։ Այս մասին «Արցախպրեսին» հայտնել է Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունը, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը իբրեւ միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի երեք պատգամավորների հանդեպ՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ որպես դիտորդ ԼՂՀ նրանց այցելության կապակցությամբ։
Պատասխանելով այն հարցին, արդյոք Ադրբեջանի «սեւ ցուցակը» կընդլայնվի՝ Կարեն Միրզոյանը ասել է , որ ինքը ամենեւին էլ մտադիր չէ հետեւել դրա «ընդլայնմանը»։
«Ես վստահ եմ, որ այն կընդլայնվի, դրա վկայությունն են դեպի Արցախ տարեցտարի ավելացող օտարերկրացիների հոսքը։ Վերցնենք հենց թեկուզ վերջին իրադարձությունը՝ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որին մասնակցելու համար 30 երկրներից բազմաթիվ միջազգային դիտորդներ էին եկել»Շ,- ասել է նախարարը։




























