Բանակում չի լինելու կուսակցական գործունեություն, ինչպես չի եղել նախորդ ընտրություններում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հարցին, թե արդյոք ԱԺ ըընտրությունների ժամանակ իր կուսակցական լինելը չի ազդի բանակի զինծառայողների ընտրության վրա, նախարարը պատասխանեց. «Երկար տարիների ընթացքում բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Իհարկե, պաշտպանության նախարարի կուսակցական լինելը, թվում է, մի կողմից պետք է առավելություն լինի, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ այն բոլոր չլուծված խնդիրները, որ կան բանակում, կապվում են այն կուսակցության հետ, որի անդամն եմ ես:

Բանակում չի լինելու կուսակցական գործունեությունը, ինչպես չի եղել նախորդ ընտրություններում: Իսկ եթե զինվորները որոշեն, որ նախարարը լավ է կատարում իր աշխատանքը եւ որոշեն քվեարկել այն կուսակցության օգտին, որի ցուցակը ես եմ գլխավորում, դա իրենց ընտրությունն ու իրավունքն է»:

Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվի քվեարկության ժամանակ: