Թուրքիան մտադիր է իտալական AgustaWestland ընկերությունից 9 հատ հարվածային T129 ուղղաթիռներ գնել: Ըստ Defense News-ի, գործարքի գումարը կազմում է 150 մլն եվրո: Համաձայնագիրը ենթադրում է ոչ միայն մեքենաների, այլեւ պահեստամասերի առաքում: Ուղղաթիռների հավաքումն իրականացվելու է թուրքական Turkish Aerospace Industries ընկերության կողմից: Ակնկալվում է, որ առաջին ուղղաթիռները կհանձնվեն պատվիրատուին 2012թ. կեսերին:
2007թ. Թուրքիան արդեն գնել է 51 ուղղաթիռ` 1,9 միլիարդ արժեքով: Դրանք երկրի զինված ուժերին են հասնելու 2013-ից: Ուղղաթիռները սպառազինված են լինելու թուրքական հակատանկային UMTAS հրթիռներով:





























