Փետրվարի 24-ին եւ լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը, ականանետերից, հրանոթներից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 860 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արեւելյան եւ հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում հակառակորդը 60, 82 ու 120 միլիմետրանոց ականանետերի եւ Դ-44 տիպի հրանոթների կիրառմամբ, ընդհանուր առմամբ, արձակել է 169 արկ: