Viber մեսենջերի հեղինակները ծրագրել են հաջորդ ամիս հավելվածին նոր գործառույթ ավելացնել, եւ այն յուրատեսակ առեւտրի հարթակ դարձնել շոփինգի համար: Օգտատերերը ապրանքներին հասանելություն կստանան մեսենջերի չաթում, հայտնում է Oane-ը: 

Viber-ում հատուկ կոճակ կավելանա օնլայն շոփինգի ռեժիմի անցնելու համար: Այն կտեղակայվի չաթի պատուհանի մոտ: Բոլոր ապրանքները կտեսակավորվեն ըստ ապարանքանիշերի եւ կարգերի: Եթե օգտատիրոջը ապրանքի լուսանկարը դուր գա, նա կարող է այն ընկերներին ներկայացնել:

Հեղինակները հաղորդում են, որ նոր գործառույթը թեստային ռեժիմում է թողարկվել, ժամանակի ընթացքում նրանք ծրագրում են ընդլայնել առեւտրային գործընկերների հետ համագործակցությունը եւ առաջարկվող ապրանքների տեսականին: