Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 50 հազար լիրա փոխհատուցման համար դատական հայց է ներկայացրել նախորդ տարի դեկտեմբերի 24-ին իրեն հայհոյած Դիարբեքիր քաղաքապետ Օսման Բայդեմիրի դեմ։
Նախորդ տարի թուրքական իշխանությունների կողմից սկսած քուրդ քաղաքական գործիչների զանգվածային ձերբակալությունների դեմ բողոքի ակցիայի ժամանակ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը տեսախցիկների առաջ բացահայտ հայհոյել է թուրքական իշխանություններին՝ օգտագործելով հայտնի թուրքերեն հայհոյանքը, որը սկսվում է «ս» տառով եւ օգտագործվում է նաեւ հայկական ժարգոնային բառապաշարում։





























