Իրանի Գոմբեդե Քաբուս քաղաքում մահապատժի են ենթարկվել 5 մաքսանենգներ:

Մաքսանենգների հանցավոր խումբը զբաղվել է թմրանյութերի ներկրմամբ եւ իրանական քաղաքներում տարածմամբ, գրում է ISNA-ն:

Իրանական ոստիկանությունը բացահայտել էր խմբի գործունեությունը: Իսլամական հեղափոխական դատարանի կայացրած վճռով վճիռն այսօր՝ նոյեմբերի 9-ին ի կատար է ածվել: Հանցախմբի անդամները կախաղան են բարձրացվել Գոմբեդե Քաբուս քաղաքի քրեակատարողական հիմնարկում: