Նոյեմբեր 9-ին Սամարայի գաղութի 12 դատապարտյալներ հենց դատի ժամանակ կտրել են իրենց երակները։

Նրանք բոլորն էլ կասկածվում են Սամարայի գաղութում խռովություն կազմակերպելու եւ մասնակցելու մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանի Հետաքննչական կոմիտեի տվյալներով, սակայն, իրենց երակները կտրել են ոչ թե 12, այլ 14 մեղադրյալներից 7-ը։ Նրանցից երեքին տեղափոխել են հիվանդանոց։

Խռովությունը, որին մասնակցելու համար դատում են բանտարկյալներին, Սամարայի թիվ 6 ուղղիչ գաղութում տեղի էր ունեցել 2008 թվականի սեպտեմբերին։ Այն ժամանակ երկու դատապարտյալներ մահացել էին։

Խռովությունից հետո գաղութի ղեկավար Իգոր Ստարիկովը աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել, հայտնում է Lenta.ru-ն։