Ռուսաստանի կառավարությունը որոշել է վաճառել ВТБ բանկի բաժնետոմսերի 10 տոկոսը։ Հիշեցնենք, որ այս բանկը Հայաստանում եւս ակտիվներ ունի, ի դեմս՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի:
Հատկանշական է, որ Ռուսաստանի կառավարությունը որոշել է բանկի ակտիվների վաճառքը հանձնարարել ամերիկյան BofA Merrill Lynch բանկին, այնինչ սովորաբար նման գործարքներն իրականացնում է պետական գույքի կառավարման գործակալությունը (Росимущество):
Մինչեւ 2010 թ. նման ձեւով նախատեսվում է սեփականաշնորհել «Սբերբանկը», «Ռոսնեվթը», «Ռուսհիդրոն», «Ռուսական երկթաուղիները»։ Պետությունը կվաճառի բաժնետոմսերի մի մասը՝ պահպանելով վերահսկիչ փաթեթը։
Այս մասին հաղորդում է «Վեդոմոստի» թերթը։



























