2010 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացել 608 491 բաժանորդ:
Ընթացիկ տարվա 10 ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 12138-ով, այդ թվում 2393-ը՝ հոկտեմբեր ամսին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայռուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից, այդ ցուցանիշն ամենաբարձրն է տարվա ամիսների արդյունքներով:
Ի դեպ, Հայաստանն աշխարհում գազաֆիկացման մակարդակով մտնում է առաջին եռյակի մեջ:
«Հայռուսգազարդ» ընկերությունը մենատեր է Հայաստանի ներքին շուկայում ռուսական գազի առաքման եւ բաժանման գործում:




























