Առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանը եւ Աբրահամ Մանուկյանն իրենց դիմումի համաձայն են հեռացել աշխատանքից, որոշումը իրենցն է եղել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց նախարարության մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը:
NEWS.am-ը փորձել է պարզաբանումներ ստանալ նախարար Հարություն Քուշկյանից, թե մասնավորապես, ինչո՞ւ ոլորտում առկա թերությունների ու խախտումների համար պատժվեցին չորս փոխնախարարից երկուսը եւ արդյոք, վարչապետի այս որոշման հետ նախախարը համաձա՞յն է:
Շուշան Հունանյանը մեզ փոխանցեց Քուշկյանի պատասխանները: Նրա խոսքով, փոխնախարարներն իրենք են ցանկություն հայտնել հեռանալու, իսկ Հարություն Քուշկյանն առավել արդյունավետ միջոցառումների ծրագիր է մշակում
Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ:
Ինչ վերաբերում է վարչապետի հանձնարարությանը՝ 10-օրյա ժամկետում ներկայացնել փոփոխությունների ծրագիր, մամլո քարտուղարը փոխանցեց. «Մենք այժմ առավել արդյունավետ միջոցառումների ծրագիր ենք մշակում»: Մեր հարցին, թե արդեն հայտնի՞ են փոխնախարարի թեկնածուների անունները, Շուշան Հունանյանը ասաց, որ նախարարի նշանակումն ու ազատումը իրականացվում է վարչապետի որոշմամբ:
Ի դեպ լուրեր են շրջանառվում, որ այս փոփոխությունները պայմանավորված են ոլորտում առկա ներքին լարվածությամբ: Հիշեցնենք, որ հեռացված նախարարները կուսակցական պատկանելություն չունեն:





























