Nokia 3310 լեգենդար հեռախոսի նորացված տարբերակը ներկայացրել են Բարսելոնում՝ Համաշխարհային բջջային կոնգրեսում (MWC 2017), հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով The Verge-ը:

Հեռախոսի նոր տարբերակը արտաքնապես փոքր-ինչ փոխվել է, փոքրացել եւ բարակել: Նորացված մոդելը հասանելի է մոխրագույն, մուգ կապույտ, դեղին եւ կարմիր գույներով, նաեւ հնարավոր է առանձին գնել փոխվող իրանները:

Մոդելը կրելու է նույն անվանումը, բայց աշխատելու է Nokia’s Series 30+ համակարգով: Նոր հեռախոսն ունի 2,4 դյույմանոց QVGA –դիսփլեյ, 2 մեգապիքսել թողունակությամբ տեսախցիկ եւ հիշողության քարտի տեղ: Նոր հեռախոսում լինելու է «Օձ» լեգենդար խաղը: Ստեղծողները խոստացել են, որ նոր մոդելը հզոր մարտկոց կունենա, 25 օր մեկ լիցքավորմամբ: Այն վաճառքի է հանվելու արդեն այս տարի եւ կարծենա 49 եվրո: