«Մոսֆիլմի» տնօրեն, ռեժիսոր Կարեն Շահնազարովը նկարահանում է նոր «Սպիտակ վագր» լիամետրաժ ֆիլմը` պետերբուրգցի պատմաբան եւ գրող Իլյա Բոյաշեւի պատմվածքի հիման վրա, որը մտել է «Մեծ գիրք» ազգային մրցանակաբաշխության «շորթ լիսթի» մեջ եւ արժանացել «Նացբեստ» մրցանակի:
Ֆիլմում իրադարությունները կատարվում են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Իսկ իրադարձությունների կենտրոնում հրաշքով փրկված ռուս տաքսիստի եւ «պատերազմի «Սպիտակ վագր» տանկ-ուրվականի մահացու պայքարն է:
Շահնազարովը հայտարարել է, որ նոր ֆիլմը պատերազմի մասին իր առաջին գործն է: Ռեժիսորի խոսքով, ներկայումս ընթանում է ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, որը կտեւի մինչեւ հաջորդ տարվա գարուն:





























