Նոյեմբերի 9-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25 տոկոս:
ԿԲ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010 թ. հոկտեմբերին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1 տոկոս գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշն ավելացել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 9.1 տոկոս:
Խորհուրդը փաստել է, որ 12-ամսյա գնաճի բարձր մակարդակը շարունակում է պայմանավորվել առաջարկի շոկերով, մասնավորապես` հացամթերքի, մրգի եւ բանջարեղենի գների աճերով, որոնց ընդհանուր նպաստումը 12-ամսյա գնաճին հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 4.4 տոկոսային կետ:



























