Բրիտանիայի Թագավորական Գերագույն դատարանը վերջակետ է դրել բրիտանացի հեռուստահաղորդավար Քրիստիան Դիգբիի մահվան գործին։ Դատարանի վճռի համաձայն՝ նա մահացել է դժբախտ պատահարի արդյունքում։
Նա իրեն պատահաբար սպանել է սեքս-խաղի ժամանակ։ Դիգբիի գլխին հագցված է եղել ցելոֆանե տոպրակ՝ վզին փաթաթված գոտիով, իսկ նրա մահճալկալի կողքին քլորէթինոլի տարա է հայտնաբերվել, հայտնում է Utro.ru-ն։
Քիմիայի պրոֆեսորը,, ով դատարան է հրավիրվել որպես վկա, բացատրել է, որ այդ նյութն ուժեղացնում է սեքսուալ զգացողությունների սրությունը։
Այսպիսով, հեռուստահաղորդավարը դարձել է ինքնաբավարարման զոհ։ Քրիստիան Դիգբին իր բնակարանում մահացել էր 2010 թվականի մարտի 1-ին։
Նա BBC-ում սկսել էր աշխատել 2003 թվականին։ Նա «Գնե՞լ, թե՞ չգնել» (To Buy or Not to Buy) հաղորդաշարի հեղինակն էր։





























