Հայաստանի մանկական կամերային ՅՈւՆԻՍԵՖ նվագախումբն արժանացել է  «Աշնանային հեքիաթներ» միջազգային փառատոնի գրան պրի մրցանակին «Գործիքային դասական երաժշտություն» անվանակարգում:

«Մեր նվագախմբի հաղթանակն առաջին հերթին մեր կրթական համակարգի հաղթանակն է, քանի որ նվագախմբի անդամների մեծ մասը Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներն են»,-նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը;

Նրա խոսքով, նվագախումբը ստեղծվել է 1 տարի առաջ եւ այս կարճ ժամանակահատվածում հաջողվել է հասնել նշանակալից հաջողությունների, ընդ որում ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:

«Մեր խնդիրն է աջակցել երիտասարդներին եւ ուղեգիր տրամադրել նրանց դեպի ապագա: Ինձ շատ հաճելի է, որ ես էլ մասնակցություն ունեմ այս նվագախմբի հաջողությանը»,-իր հերթին նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ հոկտեբերի 26-31 Չեխիայի մայրաքաղաք Պահայում անցկացվող փառատոնին մասնակցել են 600 երաժիշտներ` աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում նաեւ Գերմանիայից, Ավստրիայից, Լեհաստանից եւ Ռուսաստանից: Մանկական նվագախումբը չեխական փառատոնից ստացել է առաջարկ համերգներ կազմակերպելու եւ դասական երաժշտությունների ձայնագրմանը մասնակցելու: