Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմնակիցների երթը սկսվել է տեղական ժամանակով ժամը 20-ին:

Որոշվել է, որ երթը չի անցնելու մայրաքաղաքի Կենտրոնի ոստիկանատան մոտով: Երթի սկսվելուց մի քանի րոպե առաջ ՀԱԿ 4 ակտիվիստներին, որոնց ձերբակալել էին առավոտյան, ազատ են արձակել:

ԸՆդդիմադիրները, հայտարարելով, որ իշխանությունները լսեցին երիտասարդներին ազատ արձակելու իրենց կոչը, հաղորդել են, որ երթը կանցնի ավանդական երթուղով՝ Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան, Թումանյան փողոցներով, եւ ինչպես միշտ կավարտվի Հյուսիսային պողոտայով; Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանի խոսքով, դեկտեմբերի 10-ին կայանալու է նոր, հզոր երթ: ՀԱԿ-ի նոր հանրահավաքի մասին կհաղորդվի լրացուցիչ: