Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարածներին ձերբակալելու գործողության 13 մասնակիցներին շնորհել է Վախթանգ Գորգասալիի առաջին, երկրորդ եւ երրորդ աստիճանի շքանշաններ:
«Վրաստան Online»-ի հաղորդմամբ, նախագահն այցելել է նաեւ արտգործնախարարություն, զրուցել նախարար Վանո Մերաբիշվիլիի հետ:
«Մենք մեր աշխատանքով կարող ենք նրան չեզոքացնել»,-նշել է Սահակաշվիլին:





























