Ճապոնական Sony Mobile ընկերությունը ցուցադրել է իր սմարթֆոնների Xperia XZ Premium հավաքածուի նոր ֆլագմանը, հայտնում է «ՌԲԿ»-ն։
Մոդելի տեխնիկական առավելություններից են Exmor RS մատրիցան՝ ներկցված հիշողությամբ։ Դրա շնոհիվ սմարթֆոնը կարող է տեսագրել մինչեւ 960 կ/վ արագությամբ, ինչը քառակի արագ է Apple iPhone 7 Plus-ից։ Այն առաջին սմարթֆոնն է , որը կունենա 5․5 դյույմ տրամագծով էկրան՝ 2160/3840 պիկսել թողունակությամբ ու պատկերի բարելավման HDR. տեխնոլոգիայի աջակցությամբ։ Սարքը պաշտպանված է խոնավությունից ու փոշուց, աջակցում է LTE ցանցերում տվյալների փոխանցումը 1 գբիթ/վ արագությամբ։
Sony Xperia XZ Premium-ը հասանելի կլինի «մուգ սեւ», «փայլող քրոմ» գունային երանգներով։ Գնի ու վաճառքում հայտնվելու ժամկետների մասին տեղեկություններ չկան։




























