Այսօր` նոյեմբերի 9-ի առավոտյան հիվանդանոցում մահացել է հոկտեմբերի 30-ի երեկոյան, Իսակովի պողոտայում (Փարաքարի ԳԱԻ պահակակետի մոտ) վթարի ենթարկված «Օպել Վեկտրա» մակնիշի 05 ՏՍ 146 համարանիշի ավտոմեքենայի վարորդը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նա մեծ արագությամբ վարելով մեքենան, բախվել էր ճամփեզրի շինություններին եւ շրջվել:
Փրկարարների օգնությամբ մարմնական վնասվածքներ ստացած վարորդին դուրս էին բերել մեքենայից եւ տեղափոխել հիվանդանոց: Քանի որ վթարի ենթարկված ավտոմեքենան աշխատել էր գազով, վթարի ժամանակ գազի արտահոսք էր տեղի ունեցել, որը դադարեցվել էր հրշեջների միջամտությամբ:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի




























