Այսօր` նոյեմբերի 9-ին ժամը 21:00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում Հյուսիսային պողոտայում ավարտվել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքին հաջորդած երթը: Երթի ժամանակ վանկարկումներն այս անգամ ավելի ինտենսիվ բնույթ էին կրում, քան նախորդ անգամ: Երթն անցել է առանց միջադեպերի:

Նշենք, որ երթի ողջ ընթացքում Հայաստանի ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակը եւ նրա հարակից տարածքները շրջափակել էին եւ ոչ ոքի ներս չէին թողնում:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի