Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բաց նամակով դիմել է ամերիկյան կողմին` խնդրելով բացատրել, թե ինչու վիզա չեն տալիս Օլեգ Դերիպասկային եւ Իոսիֆ Կոբզոնին, հաղորդում է RBC-ն:

Լավրովի խոսքով, այդ խնդիրը բազմիցս բարձրացվել է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մակարդակով: Նա ընդգծել է, որ ինքն անձամբ չի  կարող բացատերլ թե ինչու Դերիպասկային եւ կոբզոնին վիզա չեն տալիս: «Փաստաբանը, ով զբաղվում է այդ խնդրով դիմել է, որպեսզի մենք հաստատենք մեր շահագրգռվածությունն այս հարցում պարզություն մտցնելու առումով»,- ասել է Լավրովը:

Միաժամանակ, ինչպես գրում է «Վեդոմոստին», 1998-ին Դերիպասկային արգելել են մուտք գործել ԱՄՆ: The Wall Street Journal (WSJ)-ի տվյալներով, գործարարի վիզային խնդիրները կապված են նրա հետ, որ ԱՄՆ իշխանությունները նրան կասկածում են կազմակերպված հանցագործություններին առնչություն ունենալու մեջ:

2008-ի մայիսի ֆրանսիական Le Monde-ին տված հարցազրույցում Վլադիմիր Պուտինը տարակուսել էր, որ ԱՄՆ պետդեպարտամենտը մերժում է վիզա տալ Դերիպասկային: «Նա իմ ընկերը չէ, ոչ էլ հարազատը: Նա ռուսական խոշոր բիզնեսի ներկայացուցիչ է: Նա կոմերցիոն, բազմամիլիարդ գործեր ունի շատ երկրներում: Ինչո՞ւ են սահմանափակում նրա շարքն աշխարհում»,- ասել էր Պուտինը:

Ավելի վաղ վիզային խնդիրները Դերիպասկան փորձում էր լուծել Alston & Bird իրավաբանական ընկերության միջոցով, որը 2003-ին 300 հազար դոլարի պարգեւատրում էր ստացել: