Սումգայիթի ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Ուղիղ 29 տարի առաջ, 1988 թվականի փետրվարի 27-ին, Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք տեւեցին երեք օր:


























