Թեհրանը հերքել է տեղեկատվությունը, ըստ որի վերականգնում է բանակցությունները միջնորդ «վեցնյակի» հետ: «Իրանի բանակցությունները «վեցնյակի» հետ չեն վերաբերելու Իրանի միջուկային ծրագրին»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը:

Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները` հղում անելով Իրանի ԱԳՆ-ի իրենց աղբյուրներին, տեղեկացնում էին, որ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի 15-ին` Ստամբուլում:

«Վեցնյակի» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, եծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) հետ բանակցությունները վերսկսելու Իրանի պատրաստակամության մասին նախորդ շաբաթավերջին հայտարարել էր Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքին: