Freedom House միջազգային կազմակերպության գնահատականով Լեռնային Ղարաբաղը ավելի ժողովրդավարական պետություն է, քան Ադրբեջանը։ Այս մասին փետրվարի 28-ին ԱԺ-ում պատգամավորների ելույթների ժամին ասել է ՀՀԿ պատգամավոր, արտաքին կապերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը։
«Ազատության վարկանիշն աշխարհում 2017 թ» -ում Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է մասամբ ազատ պետություն, իսկ Ադրբեջանն՝ անազատ։
Ադրբեջանի քաղաքական կուրսի օրինակներից մեկն է փոխնախագահի պաշտոնում Իլհամ Ալիեւի կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային նշանակելը։ Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը դա անվանել է քայլ դեպի միապետություն, հիշեցրեց Զաքարյանը։
Սովորաբար չճանաչված պետությունները վախենում են ճանաչել, դա բացատրելով անվտանգության սպառնալիքներով։ Բայց Լեռնային Ղարաբաղում անվտանգության ուժերը խաղաղության ու կայունության հավասարակշռության կարեւոր մասն են։ Դա կարեւոր է, քանի որ ժամանակակից միջպետական հարաբերություններում ինստիտուցիոնալ շինարարությունը կարեւոր է համարվում կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային տարածաշրջաններում խաղաղություն պահպանելու համար։ «Դրա համար էլ միջազգային համայնքին կոչ ենք անում դիտարկել Լեռնային Ղարաբաղում պետականաշինությունը որպես տարածաշրջանային անվտանգության գործոն»,- հավելել է Զաքարյանը։



























