Հոնկոնգի խանութում վաճառվում է ինքնաթափի տեսքով տորթ, որը կարելի է կառավարել,այն ունի լուսարձակներ ու նույնիսկ ձայնային ազդանշան։ Facebook-ում այս բեռնատարով տեսագրությունը մի քանի օրում արդեն գրեթե 1․5 մլն դիտում է ունեցել, գրում է Motor–ը։
Մեքենան կառավարվում է հեռակառավարման վահանակով, որի կորպուսը նույնպես ուտելի է։ Թափքի մեջ լցված է խմորեղենի փշուրներ, որոնք ավազի են նման։




























