Ռազմածովային զորավարժությունների ընթացքում Իրանը թեւավոր հրթիռների նոր տարբերակներ է փորձարկել։ ԻՐՆԱ-ի փոխանցմամբ այդ մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանը։

«Իրանի հարավում զորավարժությունների ժամանակ իրականացվել են հայրենական արտադրության «Նասր» հականավային հրթիռների նորագույն մոդելների փորձարկումը»,- հայտնել է նա։

Հիշեցնեք, որ փետրվարի 26-ին մեկնարկել են «Վելայաթ-95» խոշոր ռազմածովային զորավարժությունները։