Ճկվող OLED- էկրանով նոր iPhone–ը կզրկվի Lightning միակցիչից։ ԴՐա փոխարեն Apple–ը սմարթֆոնին կհավելի USB-C-պորտ, հայտնում է CNet–ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մշակողները կհրաժարվեն Lightning միակցիչից, որն օգտագործվել է iPhone 7 եւ iPhone 7 Plus. մոդելներում։ Նոր սմարթֆոնը կունենա 24 կոնտակտային USB-C միակցիչ, որը ստանդարտ է շատ այլ սարքերի համար։
iPhone -ը կզրկվի նաեւ Home կոճակից։ Դա տեղ կազատի սենսորային էկրանի համար, որը կհիշեցնի Samsung Galaxy S7 Edge–ի էկրանը։
Apple-ը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը։




























