Պենտագոնը փորձում է պարզել, թե մեկ օր առաջ Հարավային Կալիֆորնիայի ապերին հրթիռ արձակվե՞լ է, եւ եթե այդպես է, ապա ո՞վ կարող էր դա անել: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Դեյվ Լապանը:
Նրա խոսքով, ռազմաօդային, ռազմածովային ուժերի եւ այլ կառույցների ներկայացուցիչները ուսումնասիրում են տեսաձայնագրությունը, որն իր կայքում նոյեմբերի 9-ին տեղադրել է CBS հեռուստաալիքը: Ոչ ոք նախարարությունում դեռ չի կարողանում բացատրել, թե դա ինչ է նշանակում, գրում է Gazeta.ru-ն:
«Ներկայումս կան բոլոր հիմքերը ենթադրելու համար, որ Պենտագոնը դրա հետ ոչ մի առնչություն չունի, սակայն, հնարավոր է, խոսքը գնում է ինչ-որ մասնավոր ընկերության կողմից հրթիռ բաց թողնելու մասին»,- ասել է նա:
Երկու րոպեանոց տեսանյութը ձայնագրվել է CBS հեռուստաընկերության ուղղաթիռից: Նրանում երեւում է խոշոր օբյեկտ, որը բաձրանում է շատ վերեւ եւ հրթիռի նման իր հետեւեից հետք է թողնում:





























