Perspective կոչվող տեխնոլոգիան մշտադիտարկելու է առցանց հարթակներում հրապարակվող բոլոր մեկնաբանությունները ու որոշելու է, թե որքանով դրանք կարող են վնասակար լինել համացանցում կառուցողական երկխոսություն վարելու համար։ Մշակումն արդեն փորձարկել են The New York Times–ի լրագրողները։

Զանազան կայքեր, հատկապես լրատվամիջոցները, որոնց բազայով մեկնաբանություններում բանավեճեր են սկսվում, հաճախ չեն տեսակավորում իրենց ընթերցողների մեկնաբանությունները։

Alphabet Inc հոլդինգը, որի սեփականությունն է Google ՏՏ հսկան, Jigsaw դւոստր ընկերության հետ համատեղ, գործարկել է Perspective ծառայությունը, որն օգնում է ավտոմատ կերպով լուծել այդ խնդիրը։ Մասնագետները, որոնք աշխատում են Perspective–ի վրա, հետազոտել են բազմաթիվ մեկնաբանություններ, որպեսզի հասկանան, թե որ արտահայտություններն են օգտատերերը նշում որպես «վիրավորական»։ Մանրակրկիտ նախնական վերլուծության շնորհիվ ծրագիրը կկարողանա տարբերել վիրավորական արտահայտությունները զուտ թեմայից շեղված մեկնաբանություններից։