YouTube-ն առաջիկա ամիսներին առցանց հեռուստատեսություն կգործարկի: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրեն Սյուզան Բոյժիտսկիին:
Նրա խոսքով՝ նոր ծառայությունը կկոչվի YouTube TV եւ հասանելի կլինի ամսական 35 դոլար վճարով: Ամերիկյան չորս հիմնական հեռուստաալիքներից բացի՝ հասանելի կլինեն նաեւ կաբելային ալիքներ:
YouTube-ը պատկանում է Google կորպորացիային, որը 2015 թվականի հոկտեմբերին ներառվեց Alphabet հոլդինգում:




























