Սուխումի քաղաքային կլինիկական հիվանդանոցում բռնկված հրդեհի հետեւանքով երեք մարդ է զոհվել։
Աբխազիայի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներով, նոյեմբերի 9-ի երեկոյան հրդեհվել է հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքը։ Մահացողների թվում են մի հիվանդ, նրան խնամող կինը եւ մի բուժքույր։
Շինությունում գտնվող մյուս մարդկանց հաջողվել է տարհանել։
Հրդեհի փաստով քրեական գործ է հարուցվել, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։





























