Ռուսաստանի Սվերդլովի մարզը տարբերակներ է փնտրում ցորենի խնդիրը լուծելու համար:  Շրջանը տարեկան 260 հազար տոննա ցորենի կարիք ունի հաց արտադրելու համար, սակայն ինքնուրույն նա կարողանում է ապահովել միայն 10 տոկոսը, իսկ մնացածը կախված է Օմսկի, Կուրգանի եւ Տյումենի մատակարարների գնային քաղաքականությունից:

Սվերդլովի վարչակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ այդ խնդիրները լուծելու համար նախատեսվում է ստեղծել պարենային ցորենի հիմնադրամ: Ինչպես նաեւ կվճռվի 58 մլն ռուբլի վարկ ստանալու հարցը, որը պետք է ուղղվի  շրջանի պարենամթերքի շուկայի զարգացմանը:

Քննվում է նաեւ Հայաստանից եւ Ուկրաինայից ցորեն գնելու հարցը: