ThreatMetrix-ի տվյալներով, աշխարհի առցանց ֆինանսական ծառայություններն ու վարկային կազմակերպությունները ավելի հաճախ են սկսել ենթարկվել խաբեբաների հարձակումներին, ու դրանց հետեւանքով սպառողները միլիոնավոր ֆունտերի վնաս են կրում, հայտնում է The Telegraph–ը։

Անցած տարի նման հարձակումների թիվն աճել է 122 տոկոսով։ Դրանց հետեւանքով 2016-ին առնվազն 8 մլրդ ֆունտի վնաս է հասցվել սպառողներին։

Խաբեությունների թվի կտրուկ աճը պայմանավորված է օնլայն ֆինանսական ծառայությունների պոպուլյարությամբ։ Վստահության բարձր աստիճանի ու օգտագործման պարզության համադրությունը հանգեցրել են նրան, որ հաճախորդները սկսել են ավելի հաճախ օգտվել համացանցային ծառայություններից։ Օրինակ Մեծ Բրիտանիայում օնլայն ֆինանսական գործարքների ու ծառայությունների թիվը անցած տարի 10 տոկոսով աճել է։

Հենց այդ աճն է լ գրավել է կիբերհանցագործների ուշադրությունը, նշում է ThreatMetrix–ի նախագահ Վանիտու Պանդեյը։ 2016-ին ֆինանսական սեկտորում կեղծ կամ գողացված մանդատների գործածման 80 մլն դեպք է գրանցվել։ ԿԻբերհարձակումներով զբաղվում են գերազանցաբար զարգացող երկրների խաբեբաները։  

ԿԻբերհանցագործությունների զոհ դարձած 100 ընկերությունների շրջանում իրականացված հարցումը բացահայտել է, որ նրանք օրական 2000 ֆունտի վնաս են կրել։ Հանցագործները մեկ շաբաթ արգելափակել էին նրանց ֆայլերը ու փրկագին պահանջել դրանք վերադարձնելու համար։

Ընդ որում տուժածներից շատերը՝ ավելի քան 250 ձեռներեցներ, ի վերջո վճարել են փրկագին՝ իրենց տվյալների անվտանգ վերադարձի համար։ Մեկ երրորդը հարձակումից հետո մեկ ամիս զրկված է եղել իր տվյալները վերականգնելու հնարավորությունից, իսկ 15 տոկոսի տվյալները այդպես էլ չեն վերականգնվել։

Հաշվի առնելով այդ ամենը՝ կազմակերպություններին կոչ են անում ընդունել դրամաշորթության սպառնալիքների լրջությունը, կանոնավոր կերպով թարմացնել անվտանգության քաղաքականությունը ու աշխատակիցներին սովորեցնել ավելի արագ կողմնորոշվել կիբերհարձակումների դեպքում։