PKK-ի թիվ մեկ ղեկավարներից Մուրադ Քարայըլանը հերքել է թուրքական մամուլում տեղ գտած այն տեղեկությունները, թե PKK-ի զինյալները լքելու են Թուրքիան, քանի որ զինադադարը երկարաձգվել է մինչեւ 2011-ի խորհրդարանական ընտրություններ։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Մուրադ Քարայըլանը հայտարարել է, թե իրենց զինյալներին Թուրքիայից հեռացնելու խնդիր նույնիսկ օրակարգ չի կարող գալ։
«Նման բան անհնար է։ Հիմնվել նման բանի վրա, նշանակում է՝ խնդիրը չլուծել, հետաձգել կամ այլ նպատակ հետապնդել»,-նշել ՝ Քարայըլանը՝ ընդծելով, որ զինված ճանապարհով քրդական հարցի կարգավորման շրջանը դեռ չի ավարտվել։
Նշենք, որ օրեր առաջ թուրքական Sabah-ը տեղեկություն էր տարածել, թե աշխուժացել են թուրքական պետության եւ Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջեւ բանակցությունները, որի արդյունքում Օջալանը հրահանգել է PKK-ին երկարացնել զինադադարը եւ հեռանալ Թուրքիայից, որպեսզի զինադադարի ժամանակահատվածում որոշ շրջանակների կողմից բախումներ չհրահրվեն։





























