ԼՂՀ-ն շահագրգռված է ընդլայնել իր ապրանքների արտահանման ու ներմուծման աշխարհագրություն։ Այս մասին «Գազետա․ռու»–ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։
Նրա խոսքով դրա համար օգտագործվում են բոլոր առկա հնարավորությունները։ «ԵՏՄ-ի ու ԵՄ-ի շուկաները մեզ համար առաձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում։ Փոխշահավետ կապերը մենք արդեն հարթել ենք ու մտադիր ենք այսուհետ էլ ընդլայնել ու խորացնել նրանց հետ տնտեսական համագործակցությունը»,- հայտնել է Բակո Սահակյանը։



























