Sukhoi Superjet 100 առաջին սերիական ինքնաթիռը կատարել է առաջին թռիչքը։ Թռիչքը կայացել է նոյեմբերի 4-ին՝ Ռուսաստանում։ Այս օդանավը նախատեսված է հայկական  «Արմավիա» ավիաընկերության համար, հայտնում է «ՓՐԱՅՄ ԹԱՅՄՍ» գործակալությունը։

Թռիչքը տեւել է 3 ժամ։ Թռիչքի ընթացքում անձնակազմը ստուգել է օդանավային համակարգերի եւ շարժիչի աշխատունակությունը։

Ներկայումս արտադրության փուլում է 17 Sukhoi Superjet 100 ինքնաթիռ, որոնցից 5-ը՝ վերջնական հավաքման արտադրամասում։

Sukhoi SuperJet 100-ը պետք է փոխարինի ՏՈՒ-154 տիպի ինքնաթիռներին։ Ներկայումս կա այս օդանավի 161 հաստատուն պատվեր։