4 մարդ մահացել, 9-ը վիրավորվել են Ադրբեջանի Ջալալաբադի շրջանում տեղի ունեցած պատահարի արդյունքում:

Անցած գիշեր միմյանց են բախվել ՎԱԶ-2107 մակնիշի երեք մեքենա:

Վթարի փաստով հետաքննություն է ընթանում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Բաքվի ճանապարհային ոստիկանությանը: