Ռուսաստանի եւ Հարավային Կորեայի բանակցությունների արդյունքում նոյեմբերի 10-ին որոշում է կայացվել ավելացնել ռուսական գազի առաքման ծավալները: Արդեն 2017-ին «Գազպրոմը» կսկսի գազ առաքել տարեկան 10 մլրդ խմ ծավալով:
Ինչպես հայտնել է «Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը կորեական Kogas ընկերության հետ բանակցություններից հետո, առաջիկա 6-7 ամսում կորեական շուկան կավելանա 15 տոկոսով:
Ներկայումս Կորեան Ռուսաստանից ստանում 1,5 մլն տոննա ռուսական բնական գազ: Ընկերության նախագահը նշել է նաեւ, որ առաջիկայում «Գազպրոմը» կավելացնի գազի առաքումները Ասիա, դրանք հասցնելով Եվրոպայի մակարդակին:




























