Mobile World Congress –ը բջջային ինդուստրիայի բնագավառում աշխարհի խոշորագույն ցուցահանդեսն է ու կոնգրես, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների բջջային կապի օպերատորների ղեկավարներ, վաճառողներ ու կոնտենտի սեփականատերեր։ Այս տարի միջոցառման առանցքային գիծն է դարձել նորագույն տեխնոլոգիաների ու «օլդսքուլային» վերածնված դիվայսների զարմանալի համադրությունը։ NEWS.am -ի խմբագրությունը ի մի է բերել Բարսելոնայում ներկայացված լավագույն նորույթները ու դրանք ձեզ է ներկայացնում․
BlackBerry KEYone

BlackBerry-ը , որն անցած տարի, պաշտոնապես լքել էր հեռախոս արտադրողների շարքերը, վերադարձել է։ Այդ մոդելի արտադրությամբ պաշտոնապես զբաղվում է չինական TCL ընկերությունը։ Այդուհանդերձ, դիվայսը պահպանել է հանրահայտ բիզնես- հեռախոսի բոլոր նշանները; Այն ունի 4․5 դյույմանոց էկրան, համատեղում է եւ սենսորային էկրանը, եւ ֆիզիկական ստեղնաշարը։ Բացի դրանից այն աշխատում է 7․1-ով ու ներառում է BlackBerry Hub, որը մեկ ընդհանուր տարածքում է միավորում է բոլոր տեքստերը, էլեկտրոնային նամակները ու հաղորդագրությունները սոցցանցերի ցանկացած հաշիվներից։
LG G6

G6 -ի ամենաուշագրավ հատկանիշը էկրանի 18։9 հարաբերակցությունն է։ Երկարությունը կրկնակի գերազանցում է լայնությունը, ինչը, արտադրողների խոսքով, իդեալական հարմար է միաժամանակ մի քանի առաջադրանքներ կատարելիս՝ էկրանը բաժանելու համար ։Էկրանը զբաղեցնում է սմարթֆոնի գրեթե ամբողջ մակերեսը։
Sony Xperia Touch projector

Նորույթ Sony–ից՝ հազվագյուտ պրոյեկտոր, որը ցանկացած մակերեսից ստեղծում է 23 դյույմանոց էկրան՝ սենսորային դիսփլեյով։ Կոնցեպտը օգտագործում է խորության սենսորները ու հետեւում շարժումներին, որպեսզի ֆիքսի մակերեսին օբյեկտների դիրքը։ Դիվայսը աշխատում է Android –ով ու արժե 1499 եվրո։
Sony Xperia Ear

Սա սմարթֆոնի համար կոմպակտ անլար ականջակալ է՝ անձնական օգնականի ֆունկցիաներով։ Սարքը կարող է ճանաչել ձայնային հրահանգները ու օգտատիրոջ գլխի շարժումները , նաեւ հուշումներ անել ու անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել։ Նաեւ օգտատերը կարող է ականջակալին «խնդրել» պատմել նորությունների ու եղանակի մասին։ Այս տարի դիզայնը դարձել է ավելի «բաց»՝ գաջետը «նստում է» ականջի վրա ու թույլ է տալիս լսել արտաքին աշխարհը։
Sony Xperia XZ

Նոր ֆլագմանային սմարթֆոնը՝ կորեական ընկերությունից, առաջին դիվայսն է ՝ 4K HDR էկրանով, ինչը նշանակում է ավելի հագեցած գույներ ու ավելի հստակ պատկեր։ Այն նաեւ կարող է տեսագրել շատ դանդաղեցված շարժումով՝ վայրկյանում 960 կադր։
Moto G5

Lenovo-ի Moto G շարքը անվիճելի բեսթսելեր է եղել շուկայի ամենացածր գնային կատեգորիայում։ Վերջին վարկածն ունի մետաղական դիզայն, ինչը հազվադեպ երեւույթ է այդ գնի դիմաց, նաեւ 13 մեգապիկսելանոց տեսախցիկ ՝ 169 ֆունտով։ 5 դյույմանոց full HD էկրան, 2GB RAM, 16GBհիշողություն՝ microSD քարտի սլոթի համար տեղով ու 2800mAh մարտկոց
Google Assistant

Ամենավառ նորույթներից է դարձել Google Assistant–ը, որն անցած տարի ներկցվել էր Pixel–ի մեջ։ Հիմա ընկերությունը անոնսել է, որ վիրտուալ օգնականը ինտեգրվելու է նաեւ մյուս դիվայսներին։ Այն կարող է երկխոսություն վարել օգտատիրոջ հետ ու հավաքել օգտագործման վիճակագրություն՝ դրա հիման վրա դուրս բերելով ավելի հարմար արդյունքներ։ Google Assistant- ը օգտատիրոջ հետ փոխգործակցում է նույն ձեւով, ինչ Google Now–ն, բայց նաեւ ներառում է մեսենջերի ինտերֆեյս, կարողանում է մշակել մեծ քանակության հրամաններ ու պատասխանել ավելի բարդ հարցերի։
Huawei PIO

Սմարթֆոնների աշխարհի երրորդ խոշորագույն արտադրողը թարմացրել է իր ֆլագմանների հաավաքածուն։ Ամենագրավիչ մասը տեսախցիկն է, մշակողները ոչ միայն պահպանել են անցած տարվա կրկնակի լինզայի դիզայնը, այլեւ կատարելագործել ֆրոնտալ տեսախցիկը։ Ճիշտ է գույնի ընտրությունն է բավականին տարօրինակ՝ կապույտ ու կանաչ։
Samsung Tab S3 եւ Galaxy Book

Կորեական ընկերությունը հիասթափեցրել է իր երկրպագուներին, չներկայացնելով նոր Galaxy S8 սմարթֆոնը MWC–ին, բայց դրա փոխարեն ցուցադրել է երկու նոր պլանշետ։ 9․7 դյույմանոց Tab S3–ը աշխատում է Android–ով, իսկ 10․6 կամ 12 դյույմանոց Galaxy Book–ը գործում է Windows–ով, ընդ որում երկուսն էլ համատեղելի են Samsung S-Pen -ի ու միացվող ստեղնաշարի հետ։
Nokia 3310

Առասպելական հեռախոսը վերադառնում է կատարելագործված տարբերակով։ Մշակումով զբաղվում է չինական HMD ընկերությունը, որը գնել է Nokia ապրանքանիշի իրավունքները ։ Այն որոշել է նոր շունչ հաղորդել 17-ամյա վաղեմության հեռախոսին։
Nokia 3,5 եւ 6

HMD-ն սկսել է արտադրել իր սեփական Nokia սմարթֆոնները։ 3,5 ու 6 սմարթֆոնները առաջինն են Android օպերացիոն համակարգով ու վաճառքում կհայտնվեն ամռանը։ Ենթադրվում է, որ գինը չի գերազանցի 300 ֆունտը։
Alcatel A5 LED

Alcatel հավաքածուն ակնհայտ տարբերակիչ գիծ է ձեռք բերել ՝ հետեւի պանելը՝ լուսադիոդային լուսավորումով։ Այն հնարավոր է կարգավորել, Color Catcher 2.0 հավելվածով կարելի է ստեղծել գունային լուսավորման պուլսացիայի սեփական ռեժիմ ՝ երաժշտությանը կամ այլ գործունեությանը համահունչ։ Կարելի է նաեւ փոխել ռեժիմները ՝ թափահարելով սմարթֆոնը։




























