Facebook-ը ծրագրել է արհեստական ինտելեկտն օգտագործել իր գործիքների եւ ծառայությունների կատարելագործման համար, որ օգնի իր օգտատերերի շրջանում ինքնասպանությունների կանխմանը:
Աշխարհում խոշորագույն սոցցանցը հայտարարել է, որ ծրագրել է ինքնասպանությունների կանխմանն ուղղված իր գոյություն ունեցող միջոցներն ինտեգրել Facebook Live-ին եւ Մեսենջերին: Մշակված ալգորիթմը թույլ կտա հետեւել գրառումներում, տեսահեռարձակումներում եւ մեկնաբանություններում տագնապահարույց «նշաններին»: human review team Facebook-а-ի կողմից հաստատվելուց հետո ընկերությունը կարող է կապ հաստատել ինքնասպանության հակումներ ունեցող մարդու հետ եւ նրան օգնություն առաջարկել: Նշենք, որ սոցցանցն արհեստական ինտելեկտն արդեն օգտագործում է վիրավորական նյութերի դիտարկման համար:
Այն առայժմ թեստավորվել է միայն ԱՄՆ-ում: Հիշեցնենք, որ հունվարին Ֆլորիդայում 14-ամյա որդեգրված տղան Facebook Live-ի ուղիղ եթերում հեռարձակել էր իր ինքնասպանությունը:




























