ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բարսելոնա կատարած այցի ընթացքում հանդիպել է «Հուավեյ թեքնոլոջիս» (Huawei technologies) ընկերության ղեկավարման խորհրդի գործադիր տնօրեն Վիլիամ Հուի եւ «Հուավեյ թեքնոլոջիս» (Ռուսաստան) ընկերության փոխնախագահ Ցաո Չուի հետ:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության եւ «Հուավեյ թեքնոլոջիս» ընկերության միջեւ փետրվարի 13-ին Երեւանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերը քննարկել են «Խելացի քաղաք» պիլոտային ծրագրի իրականացման վերաբերյալ մանրամասներ:
Ընկերության ներկայացուցիչներն առաջարկել են նախագծի շուրջ իրենց լուծումները եւ ֆունկցիոնալ հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Նախարարին են ներկայացվել Հայաստանում ընկերության հեռանկարային գործունեության ուղղությունները, ընթացիկ ծրագրերը:



























